ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ Այսպիսով, ինչ է անհրաժեշտ պարաշյուտով թռիչք իրականացնելու համար

1. Ցանկություն - ցանկություն իրականացնելու Ձեր երազանքը, վայելելու ազատության, իրական ազատության զգացմունքը, տեսնելու աշխարհը այլ անկյան տակ` թռչունների թռիչքի բարձրությունից:

2. Առողջություն - առողջ սիրտ, լավ տեսողություն և ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը, որը կհաստատի բժշկական հանձնաժողովը, քանի որ մենք հոգում ենք ոչ միայն Ձեր երազանքների իրականացման մասին, այլ նաև Ձեր առողջության և անվտանգության մասին: Կարևոր է որոշ ֆիզիոմետրիկ չափանիշների առկայությունը` քաշը - ոչ պակաս 42 կգ-ից և ոչ ավել 85կգ-ից և տարիքային սահմանափակումը` 16 տարեկան և բարձր:

3. Նախապատրաստում - նախորոք համաձայնեցնելով օրը, անցնում եք նախնական պատրաստություն, որն իր մեջ ներառում է.

Տեսական մաս

  • ընդհանուր տեղեկություններ պարաշյուտի, դրա պատմության, նրանց տեսակների և թռիչքների տեսակների մասին,

Գործնական մաս

  • անձնական պարաշյուտի հարդարում հրահանգիչի օգնությամբ և վերահսկողությամբ,
  • պարապմունքներ մարզասարքերի օգտագործմամբ,
  • թռիչքի ընթացքում գործողությունների հերթականության կատարման մարզում:

Այս ամենից հետո միայն, Ձեզ կթույլատրեն մասնակցել թռիչքի:

Թռիչքները կատարվում են "Արզնի" օդանավակայանում, որը գտնվում է Նոր-Հաճն քաղաքի մոտ, Երևան քաղաքից 19 կմ հեռավորության վրա:

Թռիչքները կատարվում են առավոտյան ժամերին և տևում մոտ չորս ժամ:

Կապույտ երկինքը սպասում է Ձեզ: