ՄԵՐ ՄԱՍԻՆ Մենք գործում ենք 80 տարի

Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիան պաշտոնապես գրանցվել է 2002թ.-ին, պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի որոշմամբ և գործում է մինչ այսօր: Հայաստանում պարաշյուտային սպորտը գոյություն է ունեցել դեռ ԽՍՍՀՄ-ի ժամանակներից` 1934 թվականից, "ԴՕՍԱԱՖ"-ի աէրոակումբի կազմում:

Պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի հիմնական նպատակն է` երիտասարդության մեջ պարաշյուտիզմի զարացումը և քարոզչությունը:

Գործելով 80 տարի կարողացել ենք հասնել լուրջ նվաճումների, ունեցել ենք և չեմպիոններ, և ռեկորդակիրներ:

Այսօր ունենք բարձր որակավորում ունեցող հրահանգչական կազմ, որը ունակ է պատրաստելու բոլոր աստիճանների բարդություններով թռիչքներ կատարող անձնակազմեր:

Ինչու չէ նշենք նաև, որ պարաշյուտիզմը սպորտ է և առողջ ապրելակերպի գրավական: